Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական գնդակոծությունից վնասվել է Բաղանիսի դպրոցի մարզադահլիճի տանիքը

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը, 02 ժամ 10 րոպեից, մոտ 10 րոպե տեւողությամբ , ադրբեջանական զինուժը գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ «ԴՇԿ» գնդացիրներից գնդակոծվել է գյուղի հարավային մուտքից մինչեւ համայնքապետարանի շենք ձգվող հատվածը: Բաղանիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Աղաջանյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությունից դպրոցի մարզադահլիճի ծածկին մեծ տրամաչափի անցք է բացվել, գնդակները մարզադահլիճի պատերը խոցել են: Տնօրենն ասաց, որ իրենց դպրոցի աշակերտները դպրոցի մոտով ձգվող միջպետական ավտոճանապարհից մեծ թվով գնդակներ են հավաքել: Նա ասաց, որ իրենք դասերի ընդմիջումների ժամանակ, անվտանգության նկատառումներով, աշակերտներին դպրոցի տարածքից դուրս չեն թողնում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 13/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia