Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ադրբեջանական կրակից Բաղանիսում խոշոր եղջերավորներ են վիրավորվել

Հայտնել ենք, որ ապրիլի 8-ին սահմանամերձ Բաղանիս գյուղի «Ջրովքեր» տեղամասում ադրբեջանական գնդակոծությունից սատկել են բաղանիսցի Սուրիկ Ալեքսանյանի 3 կովը: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գնդակոծությունը տեղի է ունեցել ժամը 16.30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի «Ջրովքեր» տեղամասում, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ արածող նախրի վրա: Նա ասաց, որ Սուրիկ Ալեքսանյանի կովը գնդակոծությունից սատկել է, մյուս 2 կովը վիրավորվել են, դրանք հարկադիր մորթի են ենթարկվել: Բաղանիսի վարչական ղեկավարը հայտնեց նաեւ, որ ադրբեջանական գնդակները խոցել են նաեւ Բաղանիսի բնակիչ Անուշավան Ավագյանի մոզու դունչը, Ալբերտ Միքայելյանի կովի ազդրը: Այդ կենդանիները, հավանաբար, հարկադիր մորթի չեն ենթարկվի: Ն. Սահակյանը հայտնեց, որ ինքը դեպքի մասին հայտնել է համապատասխան մարմիններ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 11:00 09/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM