Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիս գյուղը եւ միջպետական ավտոճանապարհը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 22.30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը եւ գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը: Բաղանիսի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը հայտնեց, որ գնդակներից մեկը ընկել է իրենց առանձնատան բակում: Վնասների մասին տեղեկություններ չկան, դրանց առկայությունը կամ չլինելը հայտնի կլինի առավոտյան: Աննա Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական զինուժը սովորույթ է դարձել երեկոները Նոյեմբերյանի բնակավայրերը գնդակոծել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 12/09/2018