Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Կոթի եւ Բաղանիս գյուղերը

Սեպտեմբերի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերը, Կոթի եւ Բաղանիս գյուղերը: Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ գնդակոծությունը տեւել է ավելի քան մեկ ժամ՝սեպտեմբերի 16-ի ժամը 23.50-ից մինչեւ սեպտեմբերի 17-ի 01 ժամը: Գյուղի վարչական ղեկավարը հայտնեց, որ գնդակոծությունից վնասել են գյուղի առանձնատների տանիքների շիֆերներ, տների պատեր: Սեպտեմբերի լույս 17-ի գիշերը , 0 ժամ 20 րոպեից մինչեւ 0 ժամ 40 րոպեն Բաղանիս գյուղը գնդակոծվել է: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ վնասվել են տների տանիքներ: Ներկայումս Նոյեմբերյանի սահմանագոտում հարաբերական անդորր է : Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 17/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia