Ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կես ժամ կրակ է բացել Կոթի գյուղի վրա
2018 Sep 03 13:00
-
Ոսկան Սարգսյան
-
Հիմնական
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 2-ի երեկոյան, ժամը 20-ից 21-ի սահմաններում, շուրջ կես ժամ տեւողությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կոթիի պաշտպանական դիրքերի եւ գյուղի վրա: Նա ասաց, որ գյուղում վնասների մասին տեղեկություններ չկան:
Վարչական ղեկավարի վկայությամբ՝ Կոթին այսօր ապրում է բնականոն կյանքով, գործում են գյուղի դպրոցն ու մանկապարտեզը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հրապարակվել է։ 13:00 03/09/2018
Առայժմ մեկնաբանություններ չկան