Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա

Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա: Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը ,ավտոմեքենաների երթեւեկը ներկայումս կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Ներկայումս Բաղանիսի սահմանագծում հարաբերական անդորր է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:00 15/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM