Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բարեկամավանի վրա

Երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 23.15-ից մինչեւ 23.40-ը ադրբեջանական զինուժը ընդհատումներով, «ԴՇԿ» գնդացիրներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի վրա: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ վնաս գրեթե չկա, միայն մի առանձնատան տանիքի ծածկն է 2 գնդակ խոցել: Ջ. Միքայելյանը հայտնեց, որ երեկ սահմանամերձ Բարեկամավանից 2 զինակոչիկ մեկնել են ժամկետային զինծառայություն, համագյուղացիները նրանց բարի ծառայություն են մաղթել:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:55 27/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia