Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու վրա, նրա «Վիլիսը» խոցվել է (լուսանկար)
2018 Sep 15 23:00
-
Ոսկան Սարգսյան
-
Հիմնական
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 53-ամյա բնակիչ Վարդան Սիմոնյանը երկու օր առաջ`սեպտեմբերի 13-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանավանում խաղողի այգու բերքը հավաքելու ժամանակ ադրբեջանական զինուժը նրան թիրախավորելով` կրակ է բացել:
Գնդակներից մեկը խոցել է այգեհովտեցու «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ապակին: Վ. Սիմոնյանն այդ ժամանակ ավտոմեքենայում չի եղել, մեքենայից մի քիչ հեռու է գտնվել, նա չի տուժել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հրապարակվել է։ 23:00 15/09/2018
Առայժմ մեկնաբանություններ չկան