+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանական զինուժը կրակել է Կոթի գյուղի վրա

Երեկ`փետրվարի 26-ին, ժամը 20.50-ից ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի պաշտպանական դիրքերի եւ գյուղի վրա: Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակը համեմատաբար ինտենսիվ է եղել ժամը 21-ի սահմաններում, հետո այն շարունակվել է ընդհատումներով, մինչեւ ժամը 23-ը: Ֆ.Մելիքյանն ասաց, որ գնդակոծությունից կրած վնասների մասին ներկա դրությամբ կոթեցիները իրեն որեւէ տեղեկություն չեն հայտնել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 27/02/2018