Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանի տարածքից կրակը անցել է Բերդավան, այրվել է 10 հա խաղողի այգի

Տավուշի մարզի բերդավան գյուղի սահմանամերձ Շարվելի, Պուճուր չալի տակ տեղամասերում հրդեհ է: Հրդեhը մարելու համար օգոստոսի 2-ին աշխատել են Նոյեմբերյանի հրշեջ խմբի 2 հաշվարկ, փրկարար ծառայության արագ արձագանքման ուժերի Բերդավանի հենակետի ծառայողները, Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի զինծառայողները, Բերդավանի բնակիչներ: Հաջողվել է փրկել այգիներ, բանջարանոցներ, սակայն արվել է 10 հա խաղողի այգի: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ այրված խաղողի այգու մի մասը չէր մշակվում: Նրա խոսքերով՝ կրակը թափանցել է Ադրբեջանի տարածքից: Բերդավանի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը մի քանի կրակոց է արձակել հրդեհը մարող բերդանցու ուղղությամբ: Սմբատ Մուղդուսյանի խոսքերով ՝ հավանական է, որ ադրբեջանական զինուժը հրդեհ առաջացնելու համար լուսածիր գնդակներով է կրակել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 07:29 03/08/2018