Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանի զինուժը գնդակոծել է Տավուշի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերը

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի լույս 9-ի գիշերը, 00.15-ից մինչեւ 00.30-ը  հրաձգային զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը, գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհը: Միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաները ստիպված են եղել երթեւեկել սահմանագոտին շրջանցող ճանապարհով: Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Ոսկեվանի ներքին հատվածը, որը դիտարկվում է  Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից: Ադրբեջանական գնդակոծության հետեւանքով վնասվել են Ոսկեվանի մի առանձնատան տանիքը,  այլ առանձնատան `պատերը, մեկ ուրիշ առանձնատան շենքին գտնվող կենցաղային իրը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 09/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia