ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ադրբեջանի զինուժը փորձում է օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց ապարդյուն. Արծրուն Հովհաննիսյան


Խոջալուից Հադրութին հարվածելու մասին լուրը արդեն ոչ թէ սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիեւը հայտարարել էր, թե ադրբեջանական ուժերը գրավել են Հադրութը։

Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ Ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները։ 

Հրապարակվել է։ 11:28 10/10/2020