Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Աղվան Հովսեփյանը մասնակցեց Նոյեմբերյանի քննչական բաժնի տարածքի բացմանը

Դեկտեմբերի 22-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի տարածքի հանդիսավոր բացումը: Հիմնանորոգված տարածքը գտնվում է համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի շենքի աջ թեւում: Բացման միջոցառմանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը եւ այլ պաշտոնատարներ: Աղվան Հովսեփյանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Քննչական բաժնի տարածքի բացումն ազդարարող ժապավենը կտրեցին մարզպետ Հովիկ Աբովյանը եւ Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Արման Բուդաղյանը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը օրհնեց նորաբաց տարածքը, Ա. Հովսեփյանը եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները շրջեցին տարածքում, ծանոթացան առկա պայմաններին:

Հրապարակվել է։ 15:00 22/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM