Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

ԱԻՆ-ի աշխատողները վարկեր են վերցրել հենակետը նորոգելու համար

2017թ. Տավուշի մարզի 12 համայնքում ստեղծվել են քաղաքացիական պաշտպանության հենակետեր: Այդ  հենակետերը ստեղծված են սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանության՝ հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման, ականապատ տարածքների հայտնաբերման, արգելանշանների տեղադրման, տարածքի հսկողության կազմակերպման, բնակչության տարհանման միջոցառումներին աջակցման, վթարների եւ խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի հենակետը ստեղծվել է նախկինում բժշկական ամբուլատորիայի համար նախատեսված, կիսակառույց մնացած տարածքում: Այդ հենակետի տարածքը կառուցապատելու, կահավորելու համար հենակետերի աշխատակիցները բանկերից վարկեր են վերցրել եւ այդ գումարները ներդրել իրենց աշխատավայրի կառուցապատման համար: Քաղպաշտպանության հենակետերի աշխատողների աշխատավարձը բարձր չէ, նրանք դժվարություններ են կրում այդ վարկերը մարելու համար: Այդ մասին նրանք մեզ հայտնել են: Ինչո՞ւ անցյալ տարի պետական բյուջեից անհրաժեշտ գումարներ չեն հատկացվել քաղաքացիական պաշտպանության հենակետի գործարկման համար: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:35 14/06/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM