Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ականադաշտում կորցրել է ձիուն, գյուղացու սոցիալական վիճակն ավելի է վատթարացել

Նախկինում հայտնել ենք, որ նոյեմբերի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ Արտեմ Մանուչարյանի ձին պոկելով վզին ամրացված թոկը՝ հայտնվել է Ոսկեպար-Կիրանց սահմանամերձ հատվածում, Կիրանց գյուղի վարչական տարածքում: Ձին սահմանագոտում ականի վրա պայթել է: Հնարավոր չի եղել վիրավոր ձին ականապատ դաշտից դուրս բերել: Արտեմ Մանուչարյանն ասաց, որ ականի վրա պայթած ձիու համար ոչ մի կազմակերպություն կամ անհատ դրամական օգնություն չի ցուցաբերել, իր ընտանիքի սոցիալական վիճակն ավելի է վատթարացել:

Հրապարակվել է։ 16:00 13/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM