Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ականների պայթյունից վիրավոր կովերն ականապատ դաշտից դուրս են բերվել

Հայտնել ենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի սահմանագոտում հայտնվելով՝ ականների պայթյունից վնասվել ու ականապատ դաշտից չեն կարողանում դուրս գալ Բարեկամավանի 4 բնակչի պատկանող 3 կով եւ 2 երինջ: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ իրենք կարողացել են դուրս բերել բոլոր անասունները, բացառությամբ ականների պայթյունի հետեւանքով առջեւի եւ ետեւի մեկական ոտքից զրկված մեկ անասունի: Նրա վկայությամբ՝ այդ գործին օգնել են սահմանապահ զինծառայողները: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 03/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia