Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԱՄԱՌԱՅԻՆ ԵՌՈՒԶԵՌԸ ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Այրումի համայնքապետարանմի պաշտոնական կայքը՝ http://www.ayrumcity.am/      հայտնում է, որ Այրում քաղաքի կենտրոնական զբոսայգում իսկական ամառային եռուզեռ է: Ելնելով մեր հանրապետությունում տիրող համաճարակի կանոններից, այգում սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով տեղադրվում են նոր նստարաններ, եղևնապատ այգում կատարվում են բարեկարգման աշխատանքներ՝ ներկման, ծառերի չոր ճյուղերի հատման, լուսավորության ԼԵԴ տիպի լամպերի ավելացման և փոխման, ինչպես նաև այգու հենապատի կառուցման աշխատանքները:

Այրում քաղաքի սիրտը և հավաքատեղին հանդիսացող այս հրաշք անկյունը համայնքի բնակիջների շփման ամենաջերմ վայրն է  հատկապես ամառային հով երեկոներին:

 

 

Հրապարակվել է։ 10:23 02/07/2020