Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ամառը եկավ, Այրում կայարանում գարշահոտ է

Երկաթուղային Այրում կայարանի տարածքում, երկհարկանի շենքում է գտնվում կայարանի պետի աշխատասենյակը: Այդ շենքի տակ, դեպի հանդիպակաց բլրին գտնվող դարավանդի այգիները, կոյուղաջրի արտահոսք կա: Կոյուղաջրի հոսք կա նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում: Կոյուղու խնդիրը լուծելու համար Այրում կայարանի պետ Սամվել Օհանյանը 2010թ.-ին դիմել է այն ժամանակ Տավուշի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Միքայել Վարդանյանին: 2010թ. աշնանը Մ. Վարդանյանը այդ նպատակով 1 միլիոն 300 հազար դրամ է նվիրաբերել: Այդ գումարով Այրումի քաղաքապետարանը կոյուղագծում մի քանի հոր է կառուցել, կոյուղագծի խողովակաշարր փոխվել է, տեղադրվել են պլաստմասսայից խողովակներ: Կայարանի պետը հայտնեց, որ այդ աշխատանքներից մոտ կես տարի անց կոյուղագծում նորից խնդիրներ առաջացան: Սամվել Օհանյանն ասաց, որ Այրում կայարանում տիրող գարշահոտը անտանելի է դառնում անձրեւոտ եղանակին: Խնդրի մասին տեղյակ են «Վեոլիա ջուր» ընկերության Նոյեմբերյանի տեղամասում, Հարավկովկասյան երկաթուղու վարչությունում, Տավուշի մարզպետարանում, Այրումի համայնքապետարանում: Ս. Օհանյանն ասաց, որ կոյուղագիծը նորոգելու համար ինքը նամակով դիմել է «Վեոլիա ջուր» ընկերություն,ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հարավկովկասյան երկաթուղու վարչություն: Կայարանի պետն ասաց,որ շինտեխնիկայի համար դեպի կայարան ժամանակավոր անցում է բացվում, որպեսզի այդ տեխնիկան բերվի կայարան եւ կոյուղագիծը նորոգվի: Ս. Օհանյանի վկայությամբ`կոյուղագիծը կնորոգվի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Ներկայումս երկու օրը մեկ գործում է Երեւան-Թբիլիսի մարդատար գնացքը, հունիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ամեն օր կգործի Երեւան-Բաթումի մարդատարը: Այդ ժամանակ Այրում կայարանում ուղեւորների շարժը մեծ է լինում: Եթե կոյուղու խնդիրը չլուծվի, ամռան ընթացքում Հայաստանի երկաթուղային դարպասում գարշահոտ է տիրելու: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:35 14/06/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM