Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անչափահաս աղջիկը բողոքում է քննիչի դեմ

2017թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղի բնակիչ 14-ամյա աղջկա նկատմամբ երիտասարդի կողմից սեռական գործողություններ է կատարելու կապակցությամբ քննությունը շարունակվում է: Աղջկա ծնողները Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղի բնակիչ պայմանագրային զինծառայողի դեմ (որի 24-ամյակը այժմ լրացել է) իրավապահներին չեն բողոքում: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը փոխել է պայմանագրային զինծառայողի խափանման միջոցը, նրան կալանքից ազատ արձակելով: Զինվորական դատախազությունն այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Քրեական գործերով վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը, պայմանագրային զինծառայողի խափանման միջոցը կրկին դարձնելով կալանքը: Երիտասարդը մեզ ասաց, որ ինքը անչափահաս աղջկա հետ սեռական գործողություն չի կատարել, իր դեմ են տրամադրված գործը քննող զինվորական քննիչն ու զինվորական դատախազը: Անչափահաս աղջկա մայրը հայտնեց, որ իրենք երիտասարդի դեմ բողոք չունեն, իրենք մտածում են, որ սահմանապահ զինծառայողն ազատազրկվելով` վերջինիս կյանքը վատ ընթացք կստանա: Աղջկա 38-ամյա մայրը հայտնեց, որ իրենք բողոք են ներկայացրել գործը քննող զինվորական քննիչի նկատմամբ, որ նա ցուցմունքներ տալու ժամանակ աղջկան ուղղորդել է, որպեսզի անչափահասը մեղադրանքը հաստատող ցուցմունք տա: Ներկայումս 15 տարին լրացած աղջկա մայրն ասաց,որ իրենց բողոքի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննիչի վերաբերյալ վարույթ է հարուցվել,մի քանի օր առաջ անչափահաս աղջիկն իր ուղեկցությամբ Երեւանում, հատուկ քննչական ծառայությունում այդ կապակցությամբ ցուցմունք է տվել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:35 14/06/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia