Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անչափահաս աղջկա ծնողները պայմանագրային զինծառայողի դեմ չեն բողոքում

Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի 38-ամյա բնակչուհին հայտնել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչը 2017թ. դեկտեմբերի 10-ին իր 14-ամյա աղջկա նկատմամբ բռնի սեռական գործողություններ է կատարել: Մեր տեղեկություններով՝ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ պայմանագրային զինծառայողը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ անչափահաս աղջկա հանդեպ բռնի գործողություն չի կատարել, եթե ինչ-որ բան կատարվել է, ապա դա եղել է փոխադարձ համաձայնությամբ: Անչափահաս աղջկա ծնողները մեզ հայտնեցին, որ իրենք պայմանագրային զինծառայողի դեմ (որի 24-ամյակը այժմ լրացել է) իրավապահներին չեն բողոքում: Աղջկա ծնողներն ասացին, որ անչափահաս աղջիկն ու երիտասարդը հավանում են իրար, իրենք կամենում են, որ աղջիկն ու պայմանագրային զինծառայողը որոշ ժամանակ անց, երբ աղջիկը հասնի ամուսնական տարիքի, ամուսնանան: Նրանք մտածում են, որ երիտասարդը ազատազրկվելով` վերջինիս կյանքը վատ ընթացք կստանա: Նշենք, որ ներկայումս զինվորական քննիչը դեպքի կապակցությամբ քննություն է կատարում, վերջերս 15 տարին լրացած աղջկա հետ համապատասխան աշխատանքներ են կատարում հասարակական կազմակերպության հոգեբանը, ոստիկանության անչափահասների գծով տեսուչը, աղջիկը շարունակում է իր գյուղի միջնակարգ դպրոց հաճախել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 09/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia