Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Անչափահաս աղջկա ծնողները զինծառայողից պահանջ չունեն, զինվորական դատախազությունը՝ ունի

Նախկինում հայտնել ենք,որ 2017թ. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա աղջկա նկատմամբ երիտասարդի կողմից սեռական գործողություններ է կատարելու կապակցությամբ զինվորական ոստիկանությունը քննություն է կատարում: Անչափահաս աղջկա ծնողները պայմանագրային զինծառայողի դեմ (որի 24-ամյակը այժմ լրացել է) իրավապահներին չեն բողոքում: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը փոխել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ, պայմանագրային զինծառայողի խափանման միջոցը, նրան կալանքից ազատ արձակելով: Զինվորական դատախազությունը այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Պայմանագրային զինծառայողն ասաց, որ այսօր՝ մայիսի 24-ին քրեական գործերով վճռաբեկ դատարանը բավարարել է այդ բողոքը: Նրա պաշտպանը վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացնելու: Երիտասարդն ասաց, որ ինքը անչափահաս աղջկա հետ սեռական գործողություն չի կատարել, իր դեմ են տրամադրված գործը քննող զինվորական քննիչն ու զինվորական դատախազը: Անչափահաս աղջկա մայրը հայտնեց, որ իրենք երիտասարդի դեմ բողոք չունեն, իրենք մտածում են, որ սահմանապահ զինծառայողն ազատազրկվելով` վերջինիս կյանքը վատ ընթացք կստանա: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 24/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM