Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Անհայտ անձի մեքենայով անտառում գլորվել է ձորը, անչափահաս եղբայրը մահացել է

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանը 2017թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 9-ն անց 30-ի սահմաններում իր հարազատ եղբոր` 2000թ. ծնված Արտակ Բաղդասարյանի հետ, «ԳԱԶ-69» մակնիշի փայտանյութով բեռնված ավտոմեքենայով դուրս է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին»  տեղամասի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» հանդամասից: «ԳԱԶ-69»-ի տիրոջ ինքնությունը իրավապահները մինչեւ այժմ չեն կարողացել պարզել: Այդ մեքենայի վրա եղել են Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, հանգուցյալ Աշոտ Խաչատրյանի անվամբ հաշվառման համարանիշներ, վարորդ Ազատ Բաղդասարյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Անտառից կտրուկ իջնելու ընթացքում Ազատը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը: Նա թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով մեքենայի ուղեւոր Արտակ Բաղդասարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ազատ  Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով(«Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատաքննության անդրանիկ նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված էր հունվարի 30-ին, սակայն մեղադրողի բացակայության պատճառով այն չկայացավ: Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 7-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 14:00 03/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM