Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անորոշ վիճակ

Աչաջրի Առղջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին«Ժողովուրդը»    հարցրեց՝  կենտրոնի ծննդատունը փակվո՞ւմ է, թե՝ ոչ։ Նա պատասխանեց, որ անորոշ վիճակ է, իրենք ոչինչ չգիտեն, կառավարությունը մերժել  է Աչաջրի Առողջության կենտրոնի ծննդատան փակման ծրագիրը, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել  է, որ  ծննդատունը փակվելու է։  Կ Վարդապետյանն ասաց, որ այդ անորոշության պատճառով  իր ղեկավարած բուժհիմնարկության աշխատողներն անտրամադիր են։  Վերջին  ծնունդը ե՞րբ եք ընդունել։ Այդ հարցին պատասխանելով՝ Կ Վարդապետյանն ասաց, որ հունվարի 15-ին, 5րդ հեռուստալիքի ուղիղ եթերում ցուցադրվել  է այդ նորելուկի լույս աշխարհ գալը։ Դրա համար ձեզ որեւէ  ձեւով պատԺե՞լ են։ Այս հարցին պատասխանելով ՝ Կ Վարդապետյանը հայտնեց, որ  պատահական է ստացվել  նկարահանումը, լրագրողական խումբը Աչաջրի առողջության կենտրոնում է գտնվել, երբ բերել  են  ծննդկանին, վերջինս  գրավոր  իր համաձայնությունը տվել է, որ իր ծննդաբերությունը նկարահանվի։ Ծննդատանը, հղիի  ծննդաբերության ժամանակ, լրագրողը եղել է առանց բժշկական խալաթի եւ գլխարկի,դա խախտում չէ՞։ Այս հարցի վերաբերյալ Կ, Վարդապետյանը հայտնեց, որ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կարող են ծնունդներ ընդունել  նաեւ  շտապ   օգնության մեքենայում, այդ ժամանակ բժիշկը կարող է  չհասցնել   բժշկական ձեռնոցներ  կրել։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել  է Աչաջրի առողջության կենտրոնը հզորացանելու, տեխնիկապես արդիականացնելու մասին։ Դրա վերաբերյալ  ԿՎարդապետյանն ասաց, որ չգիտի, թե ինչպե՞ս եւ ե՞րբ է կատարվելու։

Հրապարակվել է։ 06:56 18/01/2020