Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ապակե իրերով բեռնված  վրացական «Ֆուռը» Իջեւանում, միջպետական ավտոճանապարհին կողաշրջվել  է (ֆոտոշարք)

Ապակե իրերով բեռնված  վրացական «Ֆուռը» Իջեւանում, միջպետական ավտոճանապարհին կողաշրջվել  է (ֆոտոշարք)

Նոյեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը 01.40-ի սահմաններում «ՄԱՆ»  մակնիշի բեռնատարը Իջեւան քաղաքի շուկայի դիմաց  բախվել է բետոնյա արգելապատնեշին եւ կողաշրջվել: Այն  վրացական պետհամարանիշներով է, վարորդը վրացի է: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանն  ասասց, որ ճանապարհի այդ հատվածում կա  40 կմ/ժամ առավելագույն արագության  մասին զգուշացնող նշան: Վրացի  վարորդը պետավտոտեսուչներին ասել է, որ ինչ-որ մեքենա իրեն խանգարել է, սակայն, հավանաբար,  վթարի պատճառը բեռնատարի վարորդի կողմից սահմանված  արագության գերազանցումն է եղել: Կողաշրջված մեքենան  բեռնված է, 25 տոննա բեռը կազմում են ապակե իրեր: Մեքենան այդ տարածքում շրջված կմնա այնքան ժամանակ, մինչեւ մաքսային աշխատողները գան եւ կապարակնքված բեռնախցիկը բացեն, բեռը տեղափոխվի  այլ բեռնատար:

Սերժիկ Ղալթախչյանը հայտնեց, որ այդ վթարի  պատճառով  միջպետական ավտոճանապարհով երթեւեկը չի դադարել, այն կատարվել է բետոնյա արգելապատնեշի երկու կողմերով` Իջեւանի տաքսիների կայանատեղիով եւ  շուկայի առջեւի հատվածով, պետավտոտեսուչները  այդ հատվածում  երթեւեկը կարգավորելու աշխատանքներ են իրականացնում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 27/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ