Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի անտառհատումները 90 տոկոսով կրճատվել են

Իջեւանի անտառտնտեսության տարածքում նախկին տարիների համեմատ ապօրինի անտառհատումների ծավալները 90 տոկոսով կրճատվել են։ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն  Մհեր Ղալթախչյանը հայտնեց, որ անտառտնտեսության տարածքում անտառվերականգնման ինտենսիվ   աշխատանքներ են կատարվում։ 2019թ պետական բ յուջեի ֆինանսավորմամբ 20 հեկտար տարածքում կատարվել   են անտառպատման աշխատանքներ, տնկվել է 60 հազար հատ կաղնի, հացենի ծառատեսակների    տնկիներ։  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով կատարվ ել է 100 հեկտար անտառվերականգնում, որից 50 հեկտարը կոճղաշիվերի միջոցով, 50 հեկտարը՝ անտառվերականգման հարթակներով։ Այդ աշխատանքներին ներգրավվել են 220 սեզոնային բանվորներ։ 2020թվականին Իջեւանի անտառտնտեսությունում  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով,  կոճղաշիվերի միջոցով  կկատարվի 150 հեկտար անտառվերականգնում։  Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է կոճղաշիվերի միջոցով 50 հեկտար անտավերականգնում եւ եւ 10 հեկտար ծառատունկ։ Այդ աշխատանքները կկատարվեն   մինչեւ ապրիլի 15-ը։

Հրապարակվել է։ 07:42 14/02/2020