CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի ծառահատումներ Իջեւանում


Ապրիլի 5-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի Իջևանի անտառպետության «Ծառուտի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Տիգրան Պ-ին պատկանող «ԶԻԼ» բեռնատարը՝ բարձված 13 հացենու և 2 լորենու տարբեր տրամաչափի գերաններով։ Իսկ մեքենայի մոտ հայտնաբերվել է 20 հացենու և 3 լորենու 220 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի գերաններ։ Տիգրան Պ-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապօրինի հատել է 2 լորենի և 4 հացենի կանգուն ծառեր:

15 գերաններով բարձված բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ 23-ը ի պահ է հանձնվել Իջևանի անտառտնտեսության աշխատակիցներին:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

police

Հրապարակվել է։ 23:08 09/04/2019