Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արագաչափի մասին նախազգուշացնող նշանը Նոյեմբերյանում արագաչափից 2 կմ հեռու են դրել

Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, նախկին հացի գործարանից ներքեւ, միջպետական ավտոճանապարհին տեղադրվել է արագաչափ: Իսկ արագաչափի մասին նախազգուշացնող նշանները տեղադրվել են քաղաքի երկու ծայրերին: Նոյեմբերյանի հարավային մուտքին արագաչափի մասին նախազգուշացնող նշանն ամրացվել է էլեկտրական հոսանքի հենասյանը: Այն արագաչափից մոտ 2 կմ հեռու է գտնվում: Քաղաքի հյուսիսային մուտքին դրված նշանն էլ տեղադրված է բնակավայրի ցուցանակին, արագաչափից շուրջ 1 կմ հեռու: Նոյեմբերյանացիներն ասացին, որ նոր տեղադրված արագաչափը գործում է, արդեն «նկարվողներ» են եղել:

Հրապարակվել է։ 20:00 20/11/2017