ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

aravot.am . 1 տարվա ընթացքում հեղափոխական պատգամավորները ստացել են ավելի քան 580 մլն դրամի պարգեւավճար


Հեղափոխական ու մինչհեղափոխական խորհրդարաններում անհամեմատելի է պատգամավորների պարգեւավճարների չափը: Եթե կառավարության անդամների՝ նախարարների ճոխ պարգեւավճարները Նիկոլ Փաշինյանը բացատրում է նրանով, որ այդ աշխատավարձով դժվար է պահել ոչ կոռումպացված ու որակյալ պաշտոնյայի, որ նրանք ցածր աշխատավարձը կթողնեն, կգնան մասնավոր ոլորտում բարձր աշխատավարձով կաշխատեն, ապա պատգամավորների դեպքում նույն արդարացումը չկա: Նրանք ընտրվել են՝ ժողովրդին ծառայելու՝ իմանալով, թե ինչքան աշխատավարձ են ստանալու, ձեռք չի տալիս՝ թող մանդատը վայր դնեն, գնան, ցուցակում, մեկ է, լիքը սպասողներ կան: Թե ինչքան հսկայական տարբերություն կա 6-րդ եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորների ստացած պարգեւավճարների միջեւ, «Առավոտը» գրավոր հարցում էր արել ԱԺ-ին՝ նշելով կոնկրետ ժամանակահատված:

Պարզվում է՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը պատգամավորների ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 33 մլն 77 հազար 880 դրամ: Իսկ արդեն հեղափոխությունից հետո 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է՝ ուշադրություն կամ ինչպես կասեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ բա-բա-բա-բամմմ ու մի հատ ցըմփ՝ 580 մլն 104 հազար 838 դրամ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/06/30/1120871/




Հրապարակվել է։ 17:57 30/06/2020