Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արճիսի խաղողի այգիները վարակվել են

Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի խաղողի այգիները վարակվել են ալրավոր որդան եւ ողկուզակեր միջատներով: Խոշորացված Այրում համայնքի (որը ներառում է նաեւ Արճիս գյուղը) ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ այդ վնասատու միջատները մեծ վնաս են պատճառել խաղողի այգիներին, այգեգործների կիրառած բուժամիջոց-թունաքիմիկատները բավարար արդյունք չեն տալիս: Տավուշի գյուղատնտեսներն ասում են, որ Հայաստան են ներկրվում հիմնականում թուրքական, հնդկական, չինական արտադրության թունաքիմիկատներ, որոնք համեմատաբար էժան լինելով`այգիների բուժում, վնասատուների դեմ արդյունավետ պայքար չեն ապահովում: Թունաքիմիկատների վաճառքով զբաղվողները դրանց վերաբերյալ մասնագիտական բավարար գիտելիքներ չունեն եւ չեն կարողանում այգեգործներին ճիշտ խորհուրդներ տալ, թե որ թունաքիմիկատը որ վնասատուների դեմ, ինչ քանակությամբ, քանի անգամ պետք է կիրառել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:56 12/08/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia