Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Առաջիկայում Ենոքավանում կկայանա Ն. Փաշինյանին նվիրված Լ. Չիբուխչյանի գրքի շնորհանդեսը

Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի հեղինակ, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին հարցրինք, թե գրքի շնորհանդեսը ե՞րբ կկայանա: Նա ասաց, որ առաջիկայում, մենք հրավիրված ենք այդ շնորհանդեսին: Լյուբիկ Չիբուխչյանը հայտնեց, որ շնորհանդեսը կայանալու է Ենոքավանում: Այդ գյուղը Լյուբիկ Չիբուխչյանի հոր` Նիկոլի եւ Նիկոլ Փաշինյանի հոր`Վովայի հայրենի գյուղն է: Նա ասաց, որ գրքի շնորհանդեսի օրը Ենոքավանում հանդիսավորությամբ խաչքար է օծվելու: Լ. Չիբուխչյանին հարցրինք, թե Ն. Փաշինյանին նվիրե՞լ է նրան ձոնված գիրքը, նա ասաց, որ սեպտեմբերի 9-ին Իջեւանում անձամբ Ն. Փաշինյանին նվիրել է այդ գիրք-ձոնը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 30/10/2018