Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արտերի բերքատվությունը ցածր է

Այս տարի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հնձվել է շուրջ 1500 հեկտար ցորենի արտ: Միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 28-30 ցենտներ, ինչը բարձր ցուցանիշ չէ: Ցորենի բերքատվության վրա բացասաբար ազդեցին ամռան ընթացքում տեղացած անձրեւները,ոչ ուժեղ կարկտահարությունը: Բերդի տարածաշրջանից տեղեկացա, որ անձրեւների հետեւանքով շատ տեղերում ցորենի հասկերը փռվել են, ցորենի հատիկները թափվել են գետին: Փռված արտերի բերքը հավաքելու համար հացահատիկահավաք կոմբայնը ավելի շատ ժամանակ է ծախսում: Չտուժած արտերի դեպքերում հացահատիկահավաք կոմբայնը կարողանում է օրական հնձել 8-10 հեկտար արտ, իսկ փռված արտերի պարագայում՝ օրական հազիվ 2 հեկտար: Գյուղացիները մեծամասամբ չեն օգտագործում հնձված արտերի ծղոտը, արտերը հնձելուց հետո հացահատիկի դաշտերն այրում են՝ կարծելով, որ դրա հետեւանքով դաշտը բերրիանալու է, հաջորդ տարում ավելանալու է այդ դաշտից ակնկալվող բերքը: Շատ են դեպքերը, երբ ցորենի հնձված արտերում վառած կրակը տարածվում է առանց արտատիրոջ հսկողության, կամ քամուց ավելի ուժգնանալով՝ տարածվում է դեպի հարակից դաշտերը, թփուտներն ու անտառները, վնասներ պատճառելով շրջակա բուսական եւ կենդանական աշխարհին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 27/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia