Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Արցախում զոհված զինվորը սոցիալապես անապահով ընտանիքից էր

2018 թվականի փետրվարի 07-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է: Հայկ Քալանթարյանը Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղից էր: Նավուրի վարչական ղեկավար Արամ Նիգոյանից տեղեկացանք, որ Հայկ Քալանթարյանը ծառայել էր մեկ տարի եւ 3 ամիս: Հայկի մարմինը դեռեւս Նավուր չի տեղափոխվել,այժմ Երեւանում է գտնվում Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ 19-ամյա Հայկը վիրավորվել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Ա. Նիգոյանի խոսքերով` Քալանթարյանների ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ, սոցիալապես անապահով է: Հայկը ընտանիքի 3 երեխաների միջնեկն էր,երեխաներից ավագը քույրն է, կրտսերը`Հայկի եղբայրը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարը` Հայկ Քալանթարյանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 12:00 08/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM