Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աշխատանքային խորհրդակցություն՝ Բերդի համայնքապետարանում

Բերդի քաղաքապետարանի պաշտոնական կայքը՝http://www.berdcity.am/,  հայտնում է, որ  հունվարի 10-ին, Բերդի համայնքապետարանում  կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի անասնաբույժների մասնակցությամբ:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգում համայնքում անասնաբույժների կողմից իրականացվող ծառայությունների դիմաց վճարման հարցի քննարկումն է եղել: Հնչել են առաջարկներ, ծավալվել է քննարկում՝ անասնաբույժների կողմից մատուցվող ծառայություններին առնչվող այլ հարցերի շուրջ ևս:

Ներկաների կողմից հնչել է առաջարկ՝ մասնագետների վերապատրաստման վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Բերդի համայնքապետարանը կապահովի անասնաբույժների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման դասընթացներին: Բերդ համայնքի տարածքում անասնաբույժների կողմից իրականացվող ծառայությունների դիմաց վճարման հարցը կքննարկվի ավագանու առաջիկա նիստի ընթացքում: 

 

Հրապարակվել է։ 22:08 12/01/2020