Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աշխատավարձերի պարտքերի մի մասը մնում է

Տավուշ» Ջուր օգտագործողների ընկերության( ՋՕԸ )  աշխատողները չէին ստացել   4 ամիսների աշխատավարձը։Նրանք վերջերս ստացել են 2 ամսվա ռոճիկը։ «Տավուշ»  ՋՕԸ  Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանը հայտնեց, որ իրենց տեղամասում  ավելի քան 100 աշխատող կա, որոնց 60 տոկոսն արդեն ստացել է  հուլիս ամվա աշխատավարձը։ Նրա խոսքերով՝ աշխատավարձերի գումարները հավաքագրվում են Տավուշի մարզի  ջուր օգտագործողներից գանձված վարձավճարներով։ Գ Վերանյանն ասաց, որ «Տավուշ»  ՋՕԸ   աշխատողները չեն ստացել  այս տարվա օգոստոս ամսվա աշխատավարձը։ Աշխատավարձերի գումարների վճարման ուշացման պառճառով «Տավուշ»  ՋՕԸ  Նոյեմբերյանի տեղամասի աշխատողենրը՝ պոմպավարներ, ջրվարներ, այս ամռանը 3 անգամ գործադուլ են արել, սակայն նրանք իրենց գործադուլն այնպես են իրականացրել, որ հողերի ոռոգման գործընթացը դրանից չի տուժել։ «Տավուշ»  ՋՕԸ  Նոյեմբերյանի տեղամսաի պետ  Գ Վերանյանին հարցրի, թե ինչո՞ւ է ուշանում  «Տավուշ»  ՋՕԸ  -ի աշխատողների  օգոստոս ամսվա  աշխատավարձը։ Նա ասաց, որ ինքը չգիտի այդ հարցի պատասխանը, «Տավուշ»  ՋՕԸ  տնօրեն Յուրա  Որսկանյանն ասել  է , որ ջրային կոմիտեն   գումարներ չունի։ Դա զարմանալի է, քանզի  ՀՀ  կառավարությունն 2019թ հուլիսի 4-ի նիստում  նիստում  4 միլիարդ դրամ  է  հատկացվել Ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով։ 4 միլիարդ դրամը տրամադրվել  էր այս տարվա ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար։

Հրապարակվել է։ 15:35 13/09/2019