Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աշխատավարձի բարձրացած գումարը չեն ստացել

Պաշտոնապես հայտարարվել է , որ զինծառայողների աշխատավարձն  այս տարվա հունիսի 1-ից  կբարձրանա 10 տոկոսով, իսկ կրտսր կազմի եւ  հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը՝ մինչև 20 տոկոսով։  Ադրբեջանի հետ սահմանը հսկող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրանում են 18 տոկոսով։ Տավուշի մարզի պայմանագրային զինծառայողները լրագրողիս հայտնեցին, որ  իրենք հունիս ամսվա  աշխատավարձին ավելացված գումարը չեն ստացել։ Զանգահարեցի ՀՀ պաշտպանության   նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին։ Նա ասաց, որ զինծառայողները տվյալ ամսվա աշխատավարձը, այլ հիմնարկների աշխատողների  նման,  հաջորդ ամիս չեն ստանում, այլ՝ նույն  ամսվա ընթացքում։ Հովհաննիսյանը հայտնեց, որ հունիս ամսվա աշխատավարձի  բարձրացված  չափը  զինծառայողները կստանան հուլիս ամսվա աշխատավարձը ստանալիս։ Պայմանագրային զինծառայողները հայտնեցին,որ իրենք աշխատավարձը ստանում են տվյալ ամսվա 27ին կամ 28-ին։ Հուլիսի 27-ին  կամ 28-ին  պարզ կդառնա, թե  սահման պաշտպանող պայմանագրային զինծառայողները ստացա՞ն   հունիս եւ հուլիս ամիսների  համար հասանելիք  աշխատավարձի ավելացված գումարը։

Հրապարակվել է։ 13:45 18/07/2019