Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավագ լեյտենանտը Նոյեմբերյանում թալանել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի դրամարկղը

Մեր տեղեկություններով` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատողները բացահայտել են Նոյեմբերյան քաղաքում «Լվա ինքդ» համակարգով աշխատող ավտոլվացման կետի դրամարկղը թալանած անձի ինքնությունը: Վերջինս շուրջ 100 հազար դրամ է գողացել, ավելի քան 20 օր դրամարկղը չէր դատարկվել: Գողության մեջ կասկածվողը զինծառայող է, ավագ լեյտենանտ, նա Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի բնակիչ է: Ոստիկանները հետազոտել են տեսախցիկի տեսագրությունը, որտեղ երեւում է գողություն կատարած անձի պատկերը: Սպայի կատարած գողության մասին նրա հրամանատարությունն իրազեկվել է: Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, որպեսզի քրեական գործ հարուցվի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 10/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia