CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այգեձորում այրվել է անասնագոմի տանիքը


Ապրիլի 7-ին, ժամը 11:46-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 42-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 42-րդ փակուղու տներից մեկին հարակից անասնագոմի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:45-ին, մարվել՝ 13:10-ին: Այրվել է Ս.Ա.-ին պատկանող անասնագոմի տանիքը (մոտ 40 քմ):

mes.am

Հրապարակվել է։ 10:57 08/04/2019