Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԱՅՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ


Տավուշի մարզի Այրում քաղաքի մշակույթի կենտրոնը իր հիմնադրման օրվանից՝ 1971թ. եղել է և կա տարածաշրջանի լավագույն և ակտիվ  օջախը, որտեղ ձևավորվել և ցուցադրվել են Հայ դասական մշակույթի բազմաթիվ ստեղծագործություններ: Չնայած իր անհարմարավետ և անշուք պայմաններին, իր մեծության շնորհիվ (2000 մ2 իր 360 նստատեղ.)այստեղ հյուրընկալվել են   բազմաթիվ հյուրեր՝ անցկացվում են ամենատարբեր միջոցառումներ, այսօր մշատույթի կենտրոնում գործում են բազմաթիվ խմբակներ, (երգի, պարի, նկարչության, կարատեյի, մարմանամարզության, ըմբշամարտի) քանի որ համայնքի 8 բնակավայրերի գոծող միակ մշակույթի կենտրոնն է և այստեղ են այցելում բնակավայրերի սաները, որոնք իրենց փայլուն կատարումներով արժանացել են միջազգային, հանրապետական և մարզային մրցանակների :

Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ayrumcity.am/ հայտնում է, որ 2008 թ. կապիտալ վերանորոգվել է շենքի տանիքը, 2019թ.-ին <<ԿԱՄՐՋԱԿ>> Սոցիալ Բարեգործական Հասարակական Կազմակերպության(ՍԲՀԿ) և մշակույթի  կենտրոնի  տնօրեն Արմիե Սահակյանի մեծ ջանքերի շնորհիվ խոսքը դարձավ գործ և սկսվեցին Այրումի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները,  այժմ ավարտվել է առաջին փուլը, որտեղ ներդրվել է 13.2 մլն. դրամ, որից 1.5 մլնը համայնքի միջոցներից՝ արտաքին պատերի դռների և պատուհանների տեղադրման համար,  մեկնարկվել է երկրորդ փուլը՝ ներսի կապիտալ հիմնանորոգման և հարդարման աշխատանքները, որոնց համալիր վերանորոգման համար բարերար կազմակերպության կողմից ներդրվել է 31.1 մլն դրամ, հետագայում Այրում համայնքը կկատարի համապատասխան ներդրում իր միջոցներից:

Այումի համայնքապետարանը ի դեմս համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի նախապես շնորհակալություն է հայտնում համայնքի բնակչության անունից այս շատ կարևոր, անձնվեր գործի համար <<ԿԱՄՐՋԱԿ>> ՍԲՀԿ-ին՝ նրա նախագահ Մարիա Գորիսին, տնօրեն Բենյամին Աղամալյանին և բոլոր բարերարներին համայնքին  այսպիսի մեծ նվիրման և ուրախություն պարգևելու համար:

   Միասին կառուցենք  և շենացնենք մեր բնակավայրերը:

 

Հրապարակվել է։ 08:50 26/06/2020