Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այրում քաղաքի Բարեկամության 7-րդ շենքի ջրագծի վթարը վերացվեց

Հայտնել ենք, որ մոտ 3 ամիս առաջ «Վեոլիա ջուր» ընկերության տրակտորի աշխատելու ժամանակ անզգուշության հետեւանքով ծակվել է Տավուշի մարզի Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի խմելու ջրագծի խողովակը: Այդ շենքի բնակիչները հայտնեցին, որ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակից,Այրում քաղաքի բնակիչ Աշոտ Բարսեղյանի շնորհիվ երեկ`հոկտեմբերի 24-ին խնդիրը լուծվել է: Ջրագծի փոսը խորացվել , նոր խողավակ է բերվել, Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղից հրավիրված եռակցողը ջրագիծը նորոգել է; Ջրագծի փոսը չեն ծածկել, սպասում են, որ այն չորանա, հետո հողով ծածկեն; Շենքի բնակիչները գոհ են, որ իրենց մտահոգող հարցը, վերջապես, լուծվեց: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 25/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia