Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այրումի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի ջրամատակարարման-ջրահեռացման ոդիսականը (ֆոտոշարք)

Նախկինում տեղեկացրել ենք Տավուշի մարզի Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի խափանված կոյուղագծի մասին: Մեր հրապարակումներից հետո թվում էր, թե խնդիրը լուծվեց, շենքի բնակիչները մեզ երախտագիտության խոսքեր ասացին: Սակայն խնդիրը փաստորեն չլուծվեց: Շենքի բնակիչները մեզ հայտնեցին, որ մոտ 3 ամիս առաջ «Վեոլիա ջուր» ընկերության տրակտորը այդտեղ աշխատելու ժամանակ անզգուշության հետեւանքով ժամանակ ծակվել է խմելու ջրագծի խողովակը, այն իբր թե նորոգել են՝ «խամութ» են արել, հետո ծակված տեղը եռակցել են, սակայն վթարված խողովակից ջուրը շարունակում է հոսել: Շենքի բնակիչները հայտնեցին, որ այսօր`հոկտեմբերի 22-ին ջրամատակարարող ընկերության աշխատողները եկել են, նրանք պետք է խողովակի ծակված տեղը եռակցելով փակեին, սակայն այդպես էլ վթարը չեն վերացրել: Շենքի բնակիչներն ասացին, որ պատրաստ են ֆինանսապես օգնել վթարի վերացման գործին: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ ինքը լավատեղյակ է խնդրին, այդ հարցով մշտապես կապի մեջ է «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատու աշխատողների հետ, սակայն հիմնահարցը չի լուծվում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 24/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia