Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ազատամուտ համայնքի ղեկավարը անթույլատրելի է համարում քաղաքական նպատակով փոքր երեխաներին օգտագործելը

Հայտնել ենք ,որ սեպտեմբերի 28-ին Իջեւանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով գյուղում հանրահավաք է կայացել, Ազատամուտի դպրոցում դասեր չեն կայացել: Ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ հավաքին ելույթ է ունեցել Ազատամուտի դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը : Հանրահավաքին մասնակցել են նաեւ Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանի դպրոցում սովորող ազատամուտցի երեխաներ, այդ դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանը հավաքին ներկա է եղել: Ժորա Մարտիրոսյանն ասաց, որ իր դեմ հավաքին բացի դպրոցականներից, մասնակցել է մոտ 40 հոգի: Նա ասաց,որ անթույլատրելի է փոքրահասակ երեխաներին քաղաքական նպատակով օգտագործելը, փոքրիկներին գյուղապետարանի առաջ գտնվող քարերին նստեցնելը: Նա ասաց, որ անվտանգության տեսակետից սխալ է սահմանամերձ Ազատամուտում դպրոցականների նման կուտակումը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարը՝ asparez.am-ի

Հրապարակվել է։ 22:00 29/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia