ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը հրաժարական չի տա

Հայտնել ենք, որ հունիսի 26-ին Ազատամուտի համայնքապետարանում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի, համայնքի ավագանու մասնակցությամբ կայացել է քննարկում, որտեղ արծարծվել են Ազատամուտում տեղական ինքնակառավարման հետ կապված չլուծված, կուտակված խնդիրները: Այսօր՝ հունիսի 28-ին մեզ զանգահարեց Ազատամուտ համայնքի ղեկավար ժորա Մարտիրոսյանը, որն ընդունելով մեր նյութի մեջ եղած փաստերը, ասաց, որ այդ հանդիպման ժամանակ ինքը վատ չի զգացել: Նա հայտնեց. «Ես ֆուտբոլի 24 տարվա մրցավար եմ, կյանքում վատ զգացած, դեղ խմած չկամ»: 1949թ. ծնված, ՀՀԿ անդամ Ժորա Մարտիրոսյանը Ազատամուտը ղեկավարում է 2008 թվականից: Նա թվարկեց այն գործերը, որ ինքը կատարել է Ազատամուտում՝ խմելու ջրի հիմնախնդրի լուծում, համայնքի ճանապարհների բարեկարգում, գերեզմանատուն տանող ճանապարհի նորոգում. խաղահրապարակի կառուցում, հրշեջ կետի գործարկում եւ այլն: Նա ասաց, որ իր անձնական միջոցներով գյուղում հացատուն եւ հարսանքատուն է կառուցել, որոնցից ազատամուտցիները անվճար օգտվում են, Ազատամուտում գործում է «ՌադԶավ ֆուտբոլային ակումբը, որի սան են 8-10 տարեկան 62 երեխա: Ժ. Մարտիրոսյանին հարցրինք նրա հնարավոր հրաժարականի մասին: Նա պատասխանեց, որ հրաժարական չի տա, իրեն Ազատամուտ համայնքն է ընտրել:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Ժորա Մարտիրոսյանի լուսանկարը՝ hetq.am կայքից

Հրապարակվել է։ 08:00 28/06/2018