Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ազատամուտում հակամարտությունը շարունակվում է, կամ՝ կրկին փորձիր

Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում շարունակվում է համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ նրան ընդդիմադիր համայնքի ավագանու 5 անդամների դիմակայությունը: Վերջիններս պահանջում են Ժ. Մարտիրոսյանի հրաժարականը: Հոկտեմբերի 5-ի նշանակված էր համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում Ազատամուտ համայնքի 2018 թ. տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու, համայնքի 2018 թ. տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելու, Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու հարցերն էին: Ավագանու նիստը չի կայացել, քանի որ ավագանու 9 անդամներից 4-ն են ներկայացել նիստին, 5-րդ անդամը ներկայացել է այն ժամանակ, երբ նիստն արդեն համարվել է չկայացած: Ավագանու անդամների մեկ երրորդի պահանջով Ազատամուտի ավագանու հաջորդ նիստը նշանակվել է այսօր՝ հոկտեմբերի 9-ին,ժամը 16.30-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարը՝ asparez.am-ի

Հրապարակվել է։ 12:00 09/10/2018