Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ազատամուտցիները մի քանի ժամ փակել են միջպետական ավտոճանապարհը

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ն մասով՝ ինքնիրավչություն կատարելու հոդվածով, նրա լիազորությունները դատախազի միջնորդությամբ հոկտեմբերի 8-ին դադարեցվել են: Հոկտեմբերի 16-ի առավոտյան Ժ. Մարտիրոսյանը գնացել է համայնքապետարան, իր աշխատասենյակ: Նրա դեմ բողոքող ազատամուտցիները մուտք գործելով նրա աշխատասենյակ՝ աղմկել են,նրան թուղթ ու գրիչ ներկայացնելով՝ պահանջել են հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն Մարտիրոսյանը հրաժարվել է, ասելով, որ հրաժարական չի ներկայացնի: Գյուղի դպրոցում դասադուլ է եղել, աշակերտները մասնակցել են բողոքի գործողությանը: Այսօր`հոկտեմբերի 16-ին կեսօրից մինչեւ ժամը 16-ը ազատամուտցիները Մայիսյան կամրջին հարակից հատվածում փակել են միջպետական ավտոճանապարհը: Ճանապարհը պարբերաբար բացվել է, որպեսզի ավտոմեքենաների կուտակումը նվազի : Ազատամուտցիները պահանջել են համայնքի ղեկավար Ժ, Մարտիրոսյանի հրաժարականը եւ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են գնացել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը: Մարզպետ Վ. Ղալումյանից տեղեկացանք, որ բողոքավոր ազատամուտցիները ցանկանում են հանդիպել Դավիթ Սանասարյանին, որպեսզի փաստեր ներկայացնեն համայնքի ղեկավար Ժ. Մարտիրոսյանի անօրինական գործունեության մասին: Մարզպետն ասաց, որ վաղն այդ հանդիպումը կկայանա, 2 ազատամուտցի կհանդիպեն Դ. Սանասարյանին: Լուսանկարը՝ asparez.am-ի Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 16/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia