Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բաղանիսում կոյուղաջրերը վնասում  են միջպետական ավտոճանապարհը

Նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի վարորդներ  մեզ բողոքել են, որ  այդ տարածաշրջանի  սահմանամերձ Բաղանիս գյուղի տարածքում  բնակիչների առանձնատներից հոսող կեղտաջրերը, Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի խաչմերուկում արտահոսելով,վնասում, քայքայում են միջպետական ավտոճանապարհի ասֆալտե  ծածկը: Այդ խնդրի վերաբերյալ զրուցեցինք Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի հետ: Նա ասաց, որ սահմանամերձ գյուղի այդ հատվածում մի թաղամաս կոյուղագիծ չունի, այդ առաձնատների կոյուղաջրերը հոսում են  միջպետական ավտոճանապարհ: Նրա  խոսքերով`հարկ է այդ թաղամասում  կոյուղի կառուցել, հետո կոյուղագիծը մի տեղ անցկացնել միջպետական ավտոճանապարհով: Դրա համար   ֆինանսական մեծ  ծախս է պահանջվում: Բաղանիսի վարչական ղեկավարը հույս հայտնեց, որ  2019 թվականին  միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածը կհիմնանորոգվի, այդ ժամանակ բաղանիսցիները համախմբվելով՝ կլուծեն այդ թաղի կոյուղագծի կառուցման, այն միջպետական ավտոճանապարհի տակով անցկացնելու խնդիրը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 23:00 01/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia