Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Բագրատաշենի` անազատության մեջ գտնվող բնակիչների թիվը հասավ 5-ի

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել Բագրատաշենի մաքսակետի տեսուչների կողմից կաշառք վերցնելու, դրա դիմաց քաղաքացիների կողմից ՀՀ ապօրինի ապրանքներ ներկրելը թույլատրելու վերաբերյալ քննվող քրեական գործի ընթացքի մասին: Մեր տեղեկություններով`նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 3 բնակիչ: Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հաստատեց 3 համագյուղացիների ձերբակալության լուրը, սակայն ասաց, որ նրանց անունները իրեն հայտնի չեն, ինքն այժմ իր աշխատավայրում չի գտնվում: Նա հայտնեց, որ նախկինում նույն գործի շրջանակներում կալանավորվել են Բագրատաշենի բնակիչներ, մաքսակետի տեսուչ Արթուր Մարգարյանը եւ Արմեն Մադոյանը: Բագրատաշեն գյուղից բնակիչներից ստացված տեղեկություններով`Բագրատաշենի 3 բնակիչների ձերբակալությունը կատարվել է նրանց հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում: Տեղեկություններ կան,որ Բագրատաշենի բնակիչները դժկամությամբ են ցուցմունք տալիս Բագրատաշենի մաքսակետի կալանավորված տեսուչների դեմ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 15:00 05/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM