CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենի բնակիչները խմում են ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջուրը

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, կենսաթոշակառու Արմո Գաբրիելյանը հայտնեց, որ Բագրատաշենի խմելու ջրի պոմպակայանը գտնվում է Դեբեդ գետից  3 մ հեռավորությամբ, իրենք խմում են գրունտի մեջ ներծծված Դեբեդի ջուրը: Խորհրդային տարիներին Բագրատաշենի խմելու ջրի պոմպակայանը գտնվել է գետից 25 մ հեռավորությամբ: Դեբեդի մեջ մեծ է  Լոռու  հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետած  ծանր մետաղների`պղիձի, կապարի,արճիճի  եւ այլնի պարունակությունը, այդ մետաղները  մարդու օրգանիզմում կուտակվելու հատկություն ունն: Բագրատաշենին  մատակարարված խմելու ջուրը կոշտ է, այն եռացնելուց հետո թեյնիկի հատակին մեծ քանակի կիր է գոյանում: Բագրատաշենի շատ բնակիչներ այլ բնակավայրերից մեքենաներով խմելու ջուր են ներկրում: 2800 բնակիչ ունեցող Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ գյուղին խմելու ջուրը մատարակարում է «Տավուշ» ՋՕԸ-ն,որը նույն պոմպակայանով նաեւ ոռոգման ջուր է մղում: Համայնքը մատակարարված խմելու ջրի դիմաց վճարում է ՋՕԸ-ին: 2016թ. «Հայջրմուղկոյուղին»  եւ ԻՖԱԴ-ը Բագրատաշենում խմելու ջրի ցանց են կառուցել:  Ի՞նչն  է պատճառը, որ   Բագրատաշենի բնակչությանը Ստեփանավանի սարից հոսող որակյալ չի մատարակարվում: Ա. Մակյանն ասաց, որ համայնքի ավագանու որոշմամբ  գյուղի խմելու ջրի ցանցը հանձնվել է «Վեոլիա  ջուր» ընկերությանը,որը պետք է  գյուղի սպառողների համար ջրաչափեր տեղադրի,որից հետո բագրատաշենցիները կօգտվեն Ստեփանավանի ջրից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 17/07/2018