Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենի մաքսակետը նոր պետ ունի

Վերջերս փոխվել է Բագրատաշենի մաքսակետի պետը: Մաքսակետի նոր ղեկավարի անձի անունը ճշտելու համար բազմիցս զանգահարեցինք պետական եկամուտների կոմիտե, սակայն այդ կոմիտեի հեռախոսահամարները միշտ զբաղված են ցույց տալիս: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Բագրատաշենի մաքսակետի նոր պետը Իջեւան քաղաքից սերված Արտյոմ Էդիկի Հարությունյանն է, որն այդ մաքսակետում աշխատանքի փորձ ունի: Ա. Հարությունյանն այդ պաշտոնում փոխարինեց «Պիտուլ» մականունով Արթուր Գասպարյանին, որը 2017թ. հուլիսի 31-ին, լինելով Բագրատաշենի մաքսակետի զննման բաժնի պետը, սեռական հայհոյանքներ էր տվել, ծեծի ենթարկել Նոյեմբերյանի քաղաքի բնակչին:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 10/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia