CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենի մաքսակետով կթույլատրե՞ն Հայաստան անվադողեր ներկրել

Հայ-վրացական սահմանում գտնվող Բագրատաշենի մաքսակետով ընդհանրապես չի թույլատրվում նոր կամ հին անվադողերի ներկրումը Հայաստան: Իր անունը չհրապարակելու պայմանով հայաստանցի մի գործարար մայիսի 6-ին մեզ հայտնեց, որ ինքը մի քանի հազար հին անվադող է հավաքել, նվիրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդ անվադողերով սահմանագոտում մարտական դիրքեր են կահավորվել, առանց որեւէ հիմնավոր պատճառի իրեն եւ այլոց արգելում են Հայաստան ավտոմեքենաների անվադողեր ներկրել: Գործարարը համոզված է, որ Հայաստանի տարածք ավտոմեքենաների անվադողեր ներկրելը ինչ-որ մեկի մենաշնորհն է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 10/05/2018