Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բարեկամավանցու կոչը իշխանավորներին. «Եկեք,տեսեք սահմանամերձ, խավար, դատարկված գյուղը»

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղում խորհրդային տարիներին սկսված, Հայաստանի անկախության տարիներին մեծ թափ ստացած արտագաղթի պատճառով գյուղում քիչ բնակիչ է մնացել: Բարեկամավանից հայտնեցին, որ վերջին մեկ ամսում փոքրիկ գյուղի մոտ 20 բնակիչ Բարեկամավանից հեռացել է: Նրանք հիմնականում տարեց մարդիկ են, ովքեր ձմռանը գնացել են Հայաստանում եւ արտերկրում ապրող իրենց զավակների մոտ: Բարեկամավանի բնակիչներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, ասաց, որ գյուղում մնացել են միայն դպրոցահասակ երեխաների ծնողները եւ նրանք, ովքեր հիմնական աշխատանք ունեն: Բարեկամավանում փողոցների գիշերային լուսավորություն չկա, գիշերները թաղերի սակավաթիվ տներում է լույս վառվում: Բարեկամավանի բնակիչը Հայաստանի իշխանավորներին կոչ արեց. «Մի երեկո եկեք, Բարեկամավանի բարձունքից տեսեք սահմանամերձ, խավար, դատարկված գյուղը»:

Հրապարակվել է։ 23:00 19/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia